Իրաքի գործող խորհրդարանի ամենախոշոր կոալիցիոն դաշինքի՝ «Օրենքի կուսակցության» ներկայացուցիչ Մանսուր Բայջին սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին և հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Իրաքի տարածքում պարբերաբար «հակաահաբեկչական» ռազմագործողություններ իրականացնելու համար՝ «Թուրքիայի նախագահի օսմանյան երազանքները չեն կատարվելու, որովհետև նա ձգտում է պարտադրել իր ազդեցությունը և վերահսկել տարածաշրջանը՝ օգտագործելով հարևան երկրներում ստեղծված հատուկ պայմանները՝ միջամտելու և սեփական ուժերը մտցնելու նպատակով... Թուրքական ԶՈւ-ի տեղակայումն Իրաքում ներկայացնում է նույնպիսի սպառնալիք, ինչպիսին ստեղծել էր ԻՊ ահաբեկչական խմբավորումը»:
Ինչպես ասում են, «ամեն բան ասված է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: