Հայաստանում միտինգները, նստացույցերն ու հացադուլները դարձել են պարապ մարդու հանապազօրյա զբաղմունքի միջոց։

Նույն մարդիկ, թեմայից անկախ, բոլոր հանրահավաքներին կան, անգամ եթե այս հանրահավաքը գաղափարապես հակասում է նախորդին, միևնույն է, իրենք իրենց ներկայությունն ապահովում են։

Վերջին մասսայական (եթե 150 հոգին կարելի է մասսայական համարել) երթերին ու հավաքներին ոչ մի հստակ լոգիկա, ռազմավարություն չկար։

Ամբիոնից ելույթներ ու քաղաքային կոչեր մեեեեծ ռուպռի օգնությամբ։ Ըստ իս՝ մենք շուտով կհասնենք նրան, որ կհնչի շեփորն ու հպարտությամբ կնշենք՝ լավագույն նորը մոռացված հինն է, և փառապանծ հայացքով կգնանք դեպ ունայնություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել