Երուսաղեմ քաղաքում է գտնվում քրիստոնյաների ամենահին և ամենանվիրական Սրբոց Հակոբյանց վանքը, ուր Քրիստոսի աշակերտներից ընտրված առաջին եպիսկոպոսը՝ Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալը, հաստատել է իր աթոռը: Այս վանքում է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքական աթոռն իր միաբանությամբ: Երուսաղեմի հայոց պատրիարքության առաջին եպիսկոպոս Ս. Հակոբոս Տյառնեղբոր գահը` Ս. Աթոռը, զարդարվել է 1680 թվականին, Եղիազար Այնթափցի պատրիարքի ժամանակ և նորոգվել է 1812-ին` Թեոդորոս Վանեցի Պատրիարքի օրոք: Տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Սուրբ Աթոռի տոնին, օրվա պատրիարքն իրավունք ունի բարձրանալու Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր գահի պատվանդանին:
Նյութի աղբյուր՝ https://www.giteqte.com/single-post/2018/03/30/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%9E%D6%84-%D5%A9%D5%A5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել