«Երևանում մեկնարկել է «ԱրմՀայԹեք-2018» ռազմաարդյունաբերական միջազ­գային ցուցահանդեսը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, և որում ներկայաց­վում է, ըստ էության, հայկա­կան ռազմաարդյունաբերության հեռանկարը: Ինչպիսին է այդ հեռանկարը` դեռևս բա­վական անորոշ է, այն իմաս­տով, որ շատ բան կախված է Հայաստանի կառավարման արդյունավետությունից:


Առայժմ իրավիճակը հիմնա­կանում հռետորաբանության մակարդակում է, թեև անշուշտ, սա այն ոլորտն է, որտեղ խոսքը միշտ էլ ավելի տեսանելի կլինի, իսկ գործի զգալի մասը պետք է մնա փակ: Այդուհան­դերձ, առանցքային ցուցիչը թերևս կլինի այն, թե հայկական տնտեսության մեջ ինչպիսի տե­սակարար կշիռ է ձեռք բերելու ռազմաարդյունաբերությունը, որքան աշխատատեղ է ապա­հովվելու այդ ոլորտի զարգաց­ման շնորհիվ, ինչպիսի կլաստերներ են ձևավորվելու: Ըստ այդմ` հնարավոր կլինի լիարժեք գնահատել, թե ինչպիսի դինա­միկայով է զարգանում ռազմաարդյունաբերությունը:


Առայժմ պետք է դրական գնահատել նպատակադրումը, որ անում է իշխանությունը` ռազմաարդյունաբերության զարգացման շնորհիվ բանակը հանրության և պետության հա­մար ծախսային բեռից վերածել տնտեսության լոկոմոտիվի: Մնում է վերածել, իսկ այստեղ, անշուշտ, խնդիրները թե կա­ռավարման արդյունավետու­թյան դաշտում են, թե նաև մի­ջազգային քաղաքականության, քանի որ հայկական ռազմաարդյունաբերությունը, այս­պես ասած, ինքն իրենով գործ­նականում անկարող կլինի ճեղ­քել միջազգային ռազմաարդյունաբերական ցանցը և դառնալ մասնակից, դա հնա­րավոր է անել խոշոր գործընկերային նախագծերի միջոցով: Իսկ առանց դրա՝ զուտ ներքին սպառման համար ռազմաարդյունաբերության զարգացումը չի կարող ունենալ հեռանկար: Անշուշտ, այդ ամենն իշխա­նությունը գիտակցում է, խնդիրն այն է, թե որքան են լինելու իրավիճակն առաջ մղելու կամքն ու կարողությունը, քանի որ այստեղ պահանջվելու է թե հմուտ մենեջմենթ, թե նաև բազմաշնորհ դիվանագիտություն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել