Ֆրանսիան պատրաստ է Մանբիջ զորք ուղարկել: Այս մասին հայտնի է դարձել Ռոժավայից Ֆրանսիա պատվիրակության այցից հետո, ովքեր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Արաբական, քրդական և քրիստոնեական պատվիրակությունը Սիրիայից հասել է Ֆրանսիա՝ քննարկելու Աֆրինի և ընդհանրապես քրդաբնակ շրջանների հարցը: Ռոժավայի պատվիրակության մեջ են գտնվում TEV-DEM-ի համանախագահ Ասյա Աբդուլահը, Աֆրինի գործադիր խորհրդի համանախագահ Հեվին Ռեշիդը, SDF-ից Ռեդուր Ղալիլը, YPJ-ից Ներսին Աբդուլահը, ինչպես նաև Ֆրանսիայում Ռոժավայի ներկայացուցիչ Ղալիդ Իսանը: 
Քրդական աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահն անձամբ է ասել Մանբիջ ֆրանսիական զորքի հնարավոր տեղափոխման մասին որպես լրացուցիչ սատարող ուժ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել