Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանը վրդովված է ԱՄՆ-ի գործողություններից ու դրանք համարում է անտեղի, չհիմնավորված:

Խոսքը ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մեղադրանքների, ԱՄՆ-ի կողմից  իր երկրի 60 ռուս դիվանագետներին արտաքսելու մասին է: Ավելի վաղ արդեն տեղեկացրել ենք, որ երկրից արտաքսված դիվանագետների թվով ԱՄՆ-ը առաջին տեղում է: Մեծ-Բրիտանիա-Ռուսաստանի Դաշնություն դիվանագիտական պատերազմի շրջանակներում, Լոնդոնն արտաքսել էր 23 ռուս դիվանագետների՝ իրենց ընտանիքներով, որին հաջորդեց ԱՄՆ-ի աջակցությունը, նա հետ ուղարկեց ԱՄՆ-ում ռուսաստանյան դեսպանական առաքելության ներկայացուցչության 60 դիվանագետների:

Այսօր արդեն, Ռուսաստանը պատասխան քայլերի է դիմում: Ընդամենը ժամ առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փակվում է Սանկտ-Պետերբուրգում տեղակայված Միացյալ Նահանգների դեսպանատունը, այն արդեն կրելու է զուտ ֆունկցիոնալ բնույթ, ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Հանցմանը կանչված է ԱԳՆ, որտեղ Սերգեյ Լավրովի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է դեսպանին՝ ռուսական կողմի որոշումը, այն է՝ փակել դեսպանատունն ու երկրից արտաքսել ճիշտ այնքան ամերիկացի դիվանագետների, որքան ԱՄՆ-ը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ քիմիական արգելված տարբերակով, նյարդապարալիզացնող նյութով թունավորման գործում Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին՝ նշելով, որ թունավոր նյութը ռուսական ծագում ունի: Պաշտոնական Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն աշխարհի խոշորագույն երկրներն ու Եվրամիությունը Լոնդոնի կողքին են: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Լոնդոնը ԵՄ-ին ներկայացրել է ծանրակշիռ ապացույցներ, սակայն դարձյալ չի նշվում, թե խոսքն ինչ ապացույցների մասին է:

Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մեղադրանքներից հետո Ռուսաստանն աշխարհում կորցրել է արդեն 140 դիվանագիտական ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել