A1plus.am-ը գրում է.
Այսօր մի խումբ մարդիկ կապույտ մազերով և պաստառներով բողոքի ակցիայով շարժվում էին դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որի պատմելով՝ ոստիկանների կողմից Ստեփանակերտում բռնության է ենթարկվել կապույտ մազերի համար։
«Ես կարծում եմ՝այն խնդիրը, որը բարձրաձայնվում է, ոչ միայն Ասյա Խաչատրյանի խնդիրն է, այլև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու։ Գործ ունենք իրավական համակարգի աշխատողների անգրագիտության հետ։ Խնդիրները չէին լինի, եթե չլիներ իրավական անգրագիտությունը»,-նշեց ակցիայի մասնակիցներից՝ Թագուհի Ղազարյանը։ Ասյա Խաչատրյանը պատմել էր, թե երբ վերջինս ոստիկաններից պահանջել է օրենքներով գործել, պատասխանել են՝ օրենքդ Հայաստանումդ կանես։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։