Life.tert.am-ը գրում է.

«Միսս ԱՊՀ 2017», մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը կարծում է, որ կանանց ու աղջիկներին անակնկալներ մատուցելու և գեղեցիկ վերաբերմունքի համար հատուկ առիթներ պետք չեն: Դա պետք է լինի մշտապես:  Կանանց միամսյակի շրջանակում  Tert.am Life-ը զրուցել է Շուշան Երիցյանի հետ:

Միամսյակին ստացած լավագույն նվերը նյութական չէ

Կանանց տոների առթիվ իր ստացած նվերներից լավագույնը Շուշանը դժվարացավ առանձնացնել՝ նշելով, որ այն նյութական չի եղել: Նրա խոսքով` ինքը բազմաթիվ նվերներ է մատուցել իր շրջապատի աղջիկներին, որոնցից առանձնացրեց ընկերուհուն՝ դերասանուհի Տաթև Սարգսյանին արված նվերը՝ անվանական տառերով թալիսմանը:

«Ինձ համար այդքան էլ կարևոր չէ՝ ինչ նվեր կլինի, կարևորն այն է, որ ես զգամ`  տվյալ մարդն իսկապես մտածել է` ինչ նվեր ընտրել՝ իմ բնավորությանն ու ներաշխարհին համապատասխան և չի արել դա որպես պարտականություն:

Ես ավելի շատ կարևորում եմ այն նվերները, որոնք առանց առիթ են լինում»,-ասաց Շուշանը:

 

Մոդելների ինտելեկտուալ կարողություններին թերահավատորեն են մոտենում

Շուշանն անկեղծացավ, որ իր կարիերայի սկզբնական փուլում, հնարավոր է, իրեն թերահավատորեն էին մոտենում, մտածում էին, որ մոդելային արտաքինով գեղեցիկ աղջիկը չի փայլում իր ինտելեկտուալ կարողություններով, չգիտի գեղեցիկ խոսել: «Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չգիտես ինչու, այդպես են համարում: Ներկա դրությամբ ես չունեմ այդ խնդիրը:  Տարիներ առաջ, երբ նոր էի սկսում ճանապարհս, մարդիկ, գուցե, մտածում էին` միայն արտաքին տեսք ունի, ուրիշ ոչինչ, բայց հետո ամեն ինչ իր տեղն  ընկավ: Ես ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տիրապետում եմ  օտար լեզուների, տարբեր տեղեր եմ սովորել, ներկայումս նույնպես սովորում եմ, ուստի` նման խնդրի առաջ չեմ կանգնել: Եթե մարդու մեջ կա ինքնակրթվելու, զարգանալու միտումը, կարևոր չէ` մոդելի՞, հաշվապահի՞, թե՞ այլ մասնագիտության տեր ես:  Տարիներ շարունակ ես այս բնագավառում եմ ու հանրությունն արդեն ճանաչում է ինձ, իմ տեսակը: Պետք է կարողանաս քո դիրքերը պահել ու փորձել ապացուցել, որ այն, ինչ ի սկզբանե մտածել են, ուղղակի կարծրատիպ է»,-ասաց Շուշանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել