Դեմքի ավելորդ մազերի խնդիրը հանդիպում է բավականին հաճախ։ Կանայք անընդհատ փորձում են պայքարել դրա դեմ։
Ոմանք ամեն ամիս գնում են և մազահեռացում անում, ոմանք էլ օգտվում են ավելի թանկ արժեցող պրոցեդուրաներից, որոնք ոչ բոլորին են հասանելի։
Մենք առաջարկում ենք ձեզ ժողովրդական և անվտանգ բաղադրատոմս, որը կվերացնի դեմքի ավելորդ մազերը։
Բաղադրատոմս
- 0,5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,
- 2,5 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
- 3 ճաշի գդալ բնական մեղր։
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միատարր զանգված ստանալը։ Քսեք այն դեմքի շրջանում, որտեղ որ ուզում եք մազերը հեռացնել։ 20 րոպե անց լվացվեք։ Դեմքին քսեք կրեմ։ Կատարեք այս պրոցեդուրան ամեն օր, և շուտով մազերը կվերանան ամբողջովին։
Գեղեցկություն և առողջություն ենք ցանկանում ձեզ։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: