Armtimes.com-ը գրում է.
Սանկտ-Պետերբուրգի Պրիմորսկի շրջանի «Rolf» ավտոսրահում բռնկված հրդեհը մարվել է, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻ ծառայության մամուլի կենտրոնը:
Նշվում է, որ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան, ավտոսրահը կվերսկսի իր աշխատանքները մյուս հինգշաբթի օրվանից, չեն տուժել նաեւ ավտոսրահի մոտակայքում կայանված մեքենաները:
Ավտոսրահում հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է ռուսական ժամանակով 15:20-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 24 միավոր տեխնիկա եւ 107 հրշեջ-փրկարար:
Հրդեհը բռնկվել եւ տարածվել է միայն ավտոսրահի պահեստային մասում՝ 500քմ տարածքում, որտեղ տարատեսակ ավտոպահեստամասեր են պահվել:
«Rolf» ընկերությունը հիմնվել է 1991 թվականին, դիլերական ցանցն ընդգրկում է 45 վաճառասրահներ ու ցուցասրահներ Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում: Ըներությունը հանդիսանում է 20 ավտոմոբիլային մակնիշների բրենդների ներկայացուցիչ՝ Alfa Romeo, Audi, BMW, BMW Motorrad, Chrysler, Ford, Genesis, Jaguar, Jeep, Land Rover, Lexus, Hyundai, Mazda, Mercedes-Benz, Mitsubishi, Nissan, Porsche, Renault, Skoda, Smart, Toyota մեքենաների ու մոտոցիկլետների համար:



