Քաղաքական միֆի լոգիկան այն է, որ որոշակի պատճառային կապը, որը սակարկվում է սոցիալական ճգնաժամի արդյունքում, տեղափոխվի միֆային կերպարների ոլորտ, որտեղ կարող է գտնվել նոր պատճառային կապ և հետո տեղափոխվել քաղաքական իրականություն: Այսպիսով՝ քաղաքական միֆն իր մեջ ներառում է մի յուրօրինակ փնտրողական լոգիկա, որը գործում է ելքային տվյալների ամբողջության բացակայության դեպքում:
Էլիտայի համար քաղաքական միֆի տեխնոլոգիական նշանակությունն այն է, որ կարողանան քաղաքական գործընթացների մակերես հանել այն նախաձևը, որը թույլ կտա քաղաքական գովազդի օգնությամբ տալ գործունեության որոշակի մոտիվ: Նախաձևի օգնությամբ իրականացվում է «նախընտրելին» և «պարտադիրի» կապը սկզբում միֆային կատեգորիայում, այնուհետև արդեն ընտրված քաղաքական գործընթացում:
Ազգային նախաձևերի ոչ ճիշտ ներկայացումը կարող է հանգեցնել քաղաքական գովազդի մերկացմանը` որպես սուտ միֆ, իսկ քաղաքական գործչին` որպես սուտ հերոս: Սուտ միֆը գրավել զանգվածային մինչև այն ժամանակ, երբ նախաձևական իրավիճակը չբացահայտի այն, որ այդ միֆը հակասում է նախնիների փորձին, որը գոյություն ունի հասարակական գիտակցության մեջ անկախ նրա ցանկությունից: Բայց որևէ միֆի գոյության փաստը որոշակի ժամանակահատվածում չի երաշխավորում նրա դրական ուղղվածությունը: Սուտ միֆն իրեն դրսևորում է ոչ թե այսօրվա մասսայական տրամադրվածությամբ, այլ հենց նրանով, որ չի համապատասխանում նախաձևին:
Որոշ հետազոտողներ համոզված են, որ միֆը քաղաքականության մեջ ինչ-որ մի բան է, որը վերջնականորեն նախաձևական է, և այդ իսկ պատճառով էլ ենթակա չէ մանիպուլյացիայի, այսինքն՝ զրկված է գործիք լինելու որակներից: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն տեսնել, որ մեր ենթակայության տակ չգտնվող միֆերը ազդեցություն ունեն մեզ վրա, և կարող ենք բացատրել դրական գործընթացները` ուսումնասիրելով, թե ինչպես են այս միֆերը վերափոխում մեր ցանկությունը:
Այլ տեսանկյունից՝ քաղաքական միֆի հիմնական բնորոշումներն են` նախաձևի վրա հիմնվելը և որոշակի տեխնոլոգիական արհեստականությունը: Այսինքն՝ քաղաքական միֆն ինքնակամորեն ծագում է մարդու բնությունից և միաժամանակ ստեղծվում է նրա կողմից արհեստականորեն: Այստեղ չկան ո՛չ ձևավորման բնական մեխանիզմներ, ո՛չ էլ գիտակցական մեխանիզմներ: Կարելի է ասել, որ քաղաքական միֆը հանդիսանում է քաղաքական նպատակների համար նախատեսված որոշակի մշակույթային միֆի հարմարեցում:
Քաղաքական միֆի մասին խոսելով՝ հարկ է նշել, որ այստեղ ճշմարիտ են նաև հակառակ ֆորմուլաները, որտեղ դրսևորվում է միֆ ստեղծողը, որն ունակ է հորինելու, գիտական կառուցումի, այլաբանության և սխեմայի օգնությամբ սիմվոլների ձևավորման, միֆի պոետիկական ստեղծման և այլն:
Այսպիսով՝ քաղաքական միֆը որոշակի իմաստով ծագումով հանդիսանում է նախաձևի հակապատկերը: Բայց դա՝ միայն առաջին հայացքից, քանի որ քաղաքական միֆի ամբողջ «հակամիֆական» կողմը թաքցված է միֆ ստեղծողի կողմից և միֆը օգտագործողի համար այն գոյություն չունի: Քաղաքական միֆը, ինչպես նաև նախաձևական միֆը, բնութագրվում են որոշակի կոմպոնենտներով` աշխարահայացով, ժամանակակետով, որը կապված է ազգային պատմության և կուլտուրայի հոսքերի հետ, ապագայի պատկերացմամբ և այլն: