Իհարկե, ընկերական խաղը փորձարկումների համար է, ավելին՝ երկու տարի առաջ ընկերական խաղերում փայլուն խաղ ցուցադրած մեր թիմը պաշտոնական խաղերում խայտառակ պարտություններ կրեց, բայց հիմա երևում է, որ կան լավ ֆուտբոլիստներ, բայց չկա թիմ։ Տարիներ առաջ այս թիմն ազգային ուրախության առիթ էր, հետո սկսվեցին անձնական խնդիրներն ու թիմը թողեցին առանցքային խաղացողները։ Էս ամենը եղավ մեր աչքի առաջ, ու լուրջ պայքար չմղեցինք մեր թիմի ապագայի համար ու հիմա ունենք այս խայտառակ վիճակը։ Սա թուրքը կամ ռուսը չարեց, սա արեցինք մենք։ Ամոթալի երկու խաղ ցուցադրեց մեր հավաքականը, էլ ասելիք չկա։ Մեկ Մխիթարյանով գարուն չի գա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել