Մարտի 27-ին՝ ժամը 16:15-ին, ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից դեպի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գանձակ գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 25 US 160 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. ուղևոր՝ 2010 թ. ծնված Հ. Հ.-ը մահացել է տեղում, իսկ վարորդը՝ Գավառի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հ. Հ.-ի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել