Չնայած զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ ՀՀ ԱԻՆ կողմից տարածված տեղեկատվությանը՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր, մտահոգված լինելով Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությամբ, շարունակում են հարցնել, թե արդյոք ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է ստուգումներ Հայաստանի առևտրային կենտրոններում: Հայտնում եմ, որ.
2018թ.-ի սկզբից ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առեւտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ եւ այլն): Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով: