TV-ով հաղորդում եմ դիտում Բեռլինում թուրքական ռեստորանների մասին, ինչքան շատ են, ինչ բարձր որակի են: Հիշում եմ տարբեր երկրներում տեսածս նմանատիպ ռեստորանների ու թուրք գործարարների քանակը, մակարդակը, իմիջն ու հագուկապը, էսօրվա Թուրքական պետության հզորությունը և հասկանում եմ, որ հային «ցեղասպանողը» հենց հայն է եղել և կա: Հային ցեղասպանողն ու ոչնչացնողը հայկական գավառամտությունն ու չտեսությունն են, կարճամտությունն ու ուրիշից սովորելու ընդունակության բացակայությունն են:
Մեր լացկան աշուղ-գրողների, մտավոռականների հորինած «Վասակ ու Վարդան», «դլեյ ամաններ» ու հազար տեսակ դեպրեսիվ տխմարություններ են փաթաթվել հերթական մատաղ սերնդի վզից: Փաթաթել են «Հայոց պատմություն» կոչվող իրարամերժ, 90 տոկոսով մատից հորինված, ԲԱՅՑ ահավոր ծանր բեռը ու էդ սերունդներին գլորել կյանքի ծովը:
Ի՞նչ աստիճան կույր ու գիքոր պետք ա լինել, որ մինչև հիմա չպատկերացնել, թե ի՞նչ մաշտաբի հակառակորդների հետ գործ ունենք, ի՞նչ մաշտաբի աշխարհում ենք ապրում: Ու էս մարտահրավերների դեմ պայքարում ենք, հայկական պանյատներով, Շառլով ու Հայ դատով, Բարգավաճով ու Դաշնակով, ՀԱԿ-ով ու եսիմ ինչ այլ քաքով...
Էս 5 հազարամյա պատմությունը, ներառյալ էս օրը, հավաքել ու ատոմակայանի թափոնների պես պահել է պետք, հազար փակի տակ: Երեխեքին հեռու պահել էս «հերոինից», սրբագրել թողնել մի երկու թերթ, մի քանի էպիզոդ, մնացածով թող հոգեբաններն ու սրբագրիչները զբաղվեն:
Էսօրվա «հայ բեմի» վրա վերից վար գեղցի կապիկներ են, կղերա-սեկտանտ հոգեկան հիվանդներ:
Սա իրականությունն է, պատմություն չի, ոչ էլ սարկազմ կամ հայհոյանք...
P.S.
Հայ երիտասարդներ, հեռու մնացեք պատմությունից ու դլեյամաններից, բոյկոտեք էս տգետ ավագ սերունդը, հեռու մնացեք սրանցից, էս սև ու գորշ փուչիկներից: ԵՎ ԻՆՉՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԴՈՒՐՍ ԵԿԵՔ, ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ԾԱՅՐԻՑ ՏՎԵՔ, ՄՅՈՒՍԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԵՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել