«Բաց կրակի վրա պատրաստված միսը կարող է ավելացնել հիպերտոնիայի զարգացման հավանականությունը»,- գտնում են Հարվարդի համալսարանի գիտնականները։

Հարվարդի համալսարանի գիտնականները մոտ 100 հազար մարդու են ուսումնասիրել, որոնց հետևել են 12-16 տարիների ընթացքում։ Այդ փուլի սկզբում մասնակիցներից ոչ ոք բարձր ճնշում, շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ կամ քաղցկեղ չի ունեցել։

Գիտնականները համեմատել են նրանց, ովքեր բաց կրակի վրա պատրաստված միս են կերել ամսական 15 անգամից ավելի հաճախ, և նրանց, ովքեր շաբաթական չորս անգամ կամ ավելի քիչ են կերել։ Պարզվել է, որ առաջին խմբի մոտ արյան բարձր ճնշման հավանականությունը 17 տոկոսով ավելի մեծ է։

Հետազոտության վերջում բարձր ճնշումից տառապել է ավելի քան 37 հազար մարդ։

«Մեր հետազոտության արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ մսի պատրաստման նման մեթոդներից խուսափելը օգնում է հիպերտոնիայի զարգացման հավանականության կրճատմանը»,– ասում է գիտախմբի ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել