Ավելորդ ճարպերից ազատվելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ՝ առողջ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն և այլն: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ ճարպերի այրման գործընթացը կարելի է ակտիվացնել նաև որոշակի մթերքների օգնությամբ:

Կայքն առաջարկում է ըմպելիք, որը հարկավոր է պատրաստել առավոտյան:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ տաք ջուր
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ խնձորի քացախ
  • 1 թեյի գդալ մեղր կամ մեղրախոտ (մեղրախոտ օգտագործեք, եթե հետևում եք շաքարի ցածր պարունակությամբ սննդակարգի)
  • ¼ թեյի գդալ մանրացրած իմբիր:

Ուշադրություն: Եթե ըմպելիքն օգտագործելուց հետո ինքնազգացողությունը վատանում է, խնձորի քացախը հանեք բաղադրիչների ցանկից: Երեք օր օգտագործելուց հետո կես թեյի գդալ քացախ ավելացրեք բաղադրիչներին: Եթե ինքնազգացողությունը կրկին վատանում է, քացախն առհասարակ հանեք բաղադրիչների ցանկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել