Արդեն տեղեկացրել ենք, որ հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան մեղադրվում է ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախության և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն վերջինս հերքել է, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել, որ նույնիսկ այս պահին ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Վերջերս մամուլում մի տեղեկություն հայտնվեց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր մասնակցել են Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Նրանց թվում են Աիդա Սարգսյանը, Սպիտակցի Հայկոն:

Asekose.am-ի հետ զրույցում Սպիտակցի Հայկոն նշեց, որ խնդիրը մեկ այլ բանից է առաջացել.

«Ես ԱՄՆ էի մեկնել տուրիստական վիզայով: Մասնակցել եմ համերգի, որի համար պետք է դիմած լինեի հատուկ վիզայի համար, սակայն  չէի դիմել: Հենց դրա պատճառով է, որ խնդիր է առաջացել: Չեմ կարծում, որ այն որևէ կապ ունի Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգին մասնակցելու հետ»:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցում երգչուհի Աիդա Սարգսյանը ևս խոսել է վերոնշյալ թեմայի մասին` ասելով, որ ինքը վիզայի խնդիր չունի, ոչ մի տեսակի խախտում թույլ չի տվել ու չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել