Թափառող նյարդի սառեցումը նպաստում է ախորժակի փակվելուն և օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում, պնդում են ամերիկացի գիտնականները։
Գիտնականները ճարպակալման առաջին և երկրորդ մակարդակով տառապող տասը պացիենտի օգնությամբ գիտափորձ են իրականացրել։
Նրանցից յուրաքանչյուրի թափառող նյարդը սառեցրել են, հետևաբար քաղցի մասին ուղեղ ազդանշաններ չեն հաղորդվել։ Դրանից հետո 90 օր շարունակ գիտանակնները հետևել են նրանց։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ գիտափորձի բոլոր մասնակիցները քաշ են գցել։ Նրանց քաշը նվազել է 3․6 տոկոսով, իսկ մարմնի հավելյալ զանգվածի ինդեքսի ցուցանիշները նվազել են 14 տոկոսով։
Գիտնականները պնդում են, որ այդ գործընթացն անվտանգ է և արդյունավետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



