Tert.amLife-ը գրում է.
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը մարտի 24-ին վթարի է ենթարկվել։ Գիշերը 02։00-ի սահմաններում Վաղարշյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan մակնիշների մեքենաները, ինչից հետո Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ցուցանակը, ապա հարվածել ու արմատախիլ արել հաստաբուն ծառը։
Nissan մակնիշի մեքենան եղել է տաքսի, որի ուղևորն Իննա Խոջամիրյանն էր։ Tert.am Life-ն Իննայից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում։ Դերասանուհին հայտնեց, որ վթարի հետևանքով ուժեղ հարված է ստացել գլխին։ Սկզբում նա լուրջ չի վերաբերել հարվածին, հաջորդ օրն էլ դուրս է եկել տանից, սակայն հետո հասկացել է, որ ուղեղի ցնցման ախտանշաններ ունի։
Թեև Իննան վնասվածքը լուրջ չի համարում, իրավիճակին էլ դրական է վերաբերում` հաշվի առնելով, որ կարող էր ավելի վատ ելք լինել, նա այսօր աշխատանքի գնալ չի կարողացել։ Դերասանուհին հայտնեց, որ այսօր ինքնազգացողությունը դեռ վատ էր, սակայն շուտով կվերադառնա նկարահանումների։

Վթարի հետևանքով Իննան բավականին վախեցել է։ Նա նկատեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում երկրորդ այսպիսի վթարային իրավիճակն էր իր կյանքում։ Առաջին դեպքի մասին պատմել ենք մեր ընթերցողներին, երբ ֆոտոշարքից հետո Երևան վերադառնալիս նա կարողացել էր խուսափել վթարից, սակայն հայտնվել էր երթևեկելի գոտուց դուրս։
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2018/03/26/inna-vtar/48927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



