Մենք յուրաքանչյուր օտարերկրացու պատմում ենք 100 տարվա վաղեմությամբ ցեղասպանության մասին ու ստիպում ենք, որ մեր հետ հավասար ողբան, բայց ոչ բոլորին ենք պատմում Արցախյան գոյամարտի ու հաղթանակի մասին։
Ադրբեջանի հետ պարտադիր համեմում ենք Սումգայիթն ու Մարաղան և այսպես շարունակ։ Աշխարհին, մեծ հաշվով, մեկ ա մեր անցյալը։
Եթե ուզում ենք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, պետք է մտածենք, թե ինչ կարող ենք տալ Երկիր մոլորակին մենք հիմա։ Հետոն ու երեկը մեզ ոչինչ չեն տալու, ու մենք մնալու ենք աշխարհի մայթին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել