Եվ չնայած դեռ շատ ժամանակ կա մինչև ամառային արշավները դեպի Իսլանդիա, ամեն դեպքում, արդեն հիմա արժե հիշել այս երկրի բացառիկ հատկության մասին. այստեղ չկան մոծակներ։ Ինչու՞։ Դա ոչ ոք հաստատ չգիտի։
Մոծակներ չկան ոչ Իսլանդիայում, որ Ֆարերյան կղզիներում, չնայած որ հարևան երկրներում այդ մանր արնախումերը իրենց շատ ազատ են զգում։ Ի՞նչը նրանց թույլ չի տալիս գալ այս «արգելված տարածքներ»։ Ոմանք պնդում են, որ մեղավորը օվկիանոսային կլիման է։ Ահա թե ինչ է կարծում այդ կապակցությամբ միջատաբան Էրլինգ Օլաֆսոնը.
«Այդ ամենն անմտություն է, քանի որ օվկիանոսային կլիմա շատ երկրներում է դիտվում, որտեղ մոծակները հանգիստ ապրում և բազմանում են։ Եվ խիստ ձմեռն այստեղ կապ չունի, Սիբիրում ավելի ցուրտ է, իսկ մոծակ՝ որքան ուզեք։ Ես ենթադրում եմ, որ դրա մեղավորը հողի քիմիական բաղադրությունն է, իսկ դա նշանակում է, որ նաև՝ Իսլանդիայի ջրի։ Բայց ընդգծում եմ, որ դա իմ կարծիքն է, որը կարող է և սխալ լինել։ Այնուամենայնիվ, մոծակները, որ կարող էին այս կողմ քշվել քամու կողմից, չգիտես ինչու Իսլանդիայում չեն մնում։ Եվ դա հրաշալի է»։
Եվ չնայած մոծակների բացակայությունը այս երկրում այդպես էլ բնության մեծ գաղտնիքներից է մնում, զբոսաշրջիկները շատ գոհ են այս ամենից, քանի որ այստեղ հանգիստ կարելի է շրջագայել, առանց վախենալու այս փոքրիկ արնախումերից։