Իտալացի նկարիչ Ումբերտո Ռոմանոյի նկարած նկարը մեծ աղմուկ է բարձրացրել, բանն այն է, որ այս նկարը Ումբերտոն նկարել է 1937թվականին, նկարում պատկերված է Անգլիացի գործարար Վիլյամ Պինչոն, ով գտնվում էր հյուսիսային Ամերիկայում: Պինչոնի կողքին գտնվող Հնդկացու ձեռքին հայտնաբերել են այդ օրերի համար տարօրինակ իր, որը բոլորը նմանեցնում են սմարթֆոնի: Ինքը Ումբերտոն մինչև իր մահվան վերջին օրն էլ ոչ ոքին չբացատրեց թե դա ինչ իր էր, իսկ ֆանտազիայի սիրահարները առաջ են ընկնում ասելով, որ Ումբերտոն այն մարդկանցից էր, որոնք ճանապարհորդում են ժամամանկի մեջ... Չնայած, եթե նայենք փաստերին, ապա երեք տարի առաջ էլ Սառուցյալ օվկիանոսի ափերին հայտնաբերել էին 35 տարեկան կնոջ, ով պնդում էր, որ նա Տիտանիկ նավի ուղևորներից մեկն էր, նույնիսկ պայուսակի մեջ նավի տոմսն էր պահել, հոգեբանների և բժիշկների բոլոր հետազոտություններից հետո հաստատվեց, որ աղջիկը լիովին առողջ է, և գտնվում է ադեկվատ վիճակում:

Հ.Գ. Նկարի անունն է ՛՛Պարոն Պինչոն՛՛:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել