Երկրի վիճակը չնկարագրեմ․ բոլորդ տեսնում եք։
Կարճ որ ասեմ, էներգազուրկ վիճակ է, հիմնականում հնուց եկող, որոշ չափով էլ՝ նոր պատճառներով ու նաև քաղաքականությունից մեր գլուխ չհանելու հանգամանքով պայմանավորված։
Այս վիճակը եթե երկար շարունակվի, հետևանքն աղետալի կլինի:
Այս վիճակից երկիրն ու ժողովրդին հանելու համար նախաձեռնություններ են պետք, որոնք իրենց ներքին դրական էներգիայից բաժին կհանեն՝ ժողովրդի մոտ հույսի շարժ առաջացնելու համար։
Իսկ դրա համար էլ պետք են մարդիկ, ովքեր արդեն իրե՛նց անձնական ներքին դրական էներգիայից մաս կհանեն՝ նման նախաձեռնություններ հիմնելու և ժողովրդին թմրությունից հանելու համար։
Հին քաղաքական մեթոդները սպառեցին իրենց՝ ջլատելով Արցախյան շարժման հարուցած եռանդը:
Մտածողական նոր հոսանքի հիմնման կարիք կա, որը երկրին նախ կբերի բարոյամշակութային փոփոխություններ։