Armtimes.com-ը գրում է.

Ազգային ժողովի մարտի 23-ի արտահերթ նիստը որոշվեց անցկացնել առանց ընդմիջումների, որին դեմ արտահայտվեցին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:

ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նիստերն առանց ընդմիջումների անցկացնելու ՀՀԿ-ի առաջարկին հայտարարեց, որ դրա կարիքը չկա: «Իսկ եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ», - հայտարարել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով, պտագամավորների աշխատատեղը խորհրդարանն է, իսկ եթե ինչ-որ մեկն շտապում է, կարող է գնալ: «Ընդմիջման ռեժիմները պետք է պահպանել, հապճեպության խնդիր չենք տեսնում»,-հայտարարեց Զոհրաբյանը:

«35 օրինագիծ պարունակող փաթեթը քննարկում ենք մեկ ժամանոց ընթացակարգով եւ առանց ընդմիջումների», - դժգոհեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանը:

Նրա խոսքով, այդ ընդմիջումներն օգտագործվում են հասկանալու համար, թե արված առաջարկներից որն է ընդունվել, որը ոչ: «Առաջարկներ կան, որ հանձնաժողովի նիստում ընդունվել է, հետո կառավարությունը դրանք մերժել է: Այս ընթացակարգով չենք հասցնում նույնիսկ գլխի ընկնել, թե ինչ է տեղի ունեցել նախագծերում», - ընդգծեց նա:

Նրանց հակադարձեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանը ու հավելեց, որ նախկինւոմ էլ են ացկացվել արտահերթ նիստեր եւ զարմանալու ոչինչ չկա: «Շտապող չկա, պատրաստ ենք աշխատել մինչեւ ուշ ժամ, բայց նաեւ առաջարկում եմ առանց ընդմիջման ռեժիմով աշխատենք», - ասաց նա:

Հայտարարություններից հետո առաջարկը դրվեց եւ որոշվեց, որ ԱԺ-ն կաշխատի առանց ընդմիջման:

Հաղորդվում է, որ ԱԺ արտահերթ նիստում ներառված է 10 հարց, որոնք հիմնականում պայմանավորված են Սահմանադրական փոփոխություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել