Armtimes.com-ը գրում է.

Մարտի 22-ին Թուրքիայի կենտրոնական Նևշեհիր նահանգում վթարվել է այդ երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ, օդաչուն մահացել է:

Ըստ թուրքական կողմի՝ ինքնաթիռը ժամը 18:30-ի սահմաններում օդ է բարձրացել ուսումնական թռիչքներ իրականացնելու համար:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը, գրում է Ռազմինֆոն:

Միջադեպը մասնավորապես եղել է Նևշեհիր նահանգի Գյուլշեհիր քաղաքի մոտակայքում, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, ավատ լեյտենանտ Յասին Բոյը: Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը վթարվել է ժամը 20:00-ի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել