Առաջատար բրիտանացի գիտնականը, հավանական է, ընդհուպ մինչև 600 երեխայի հայր դարձած լինի Լոնդոնի արհեստական բեղմնավորման կլինիկաներից մեկում, որը 1940-ականներին հիմնադրել էր իր կնոջ հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Բարթոլդ Վայսները Barton Clinic-ի հիմնական դոնորներից մեկն է եղել, ըստ ամենայնի, որը կանանց օգնել է շուրջ 1500 երեխա հղանալ` 1940-1960-ականների ընթացքում:
Այս հայտարարությունն արել են այդ կլինիկայում բեղմնավորված 2 հոգի, որոնք պարզել են` բժիշկն իրենց կենսաբանական հայրն է:
Սթիվենս և Գոլանց ազգանուններով այդ մարդիկ պնդում են, որ 1972-ին մահացած բժիշկը պետք է որ ևս 600 երեխայի կենսաբանական հայր դարձած լինել:
Նման քանակությունը հիմնված է այն հաշվարկի վրա, որ կլինիկայում տարեկան 20 հղիություն էին ապահովում: Ըստ նրանց` ամենապարզ հաշվարկով բժիշկը պետք է որ 300-600 երեխաների հայրը լինի:
Եթե պարզվի, որ Վայսներն իսկապես 600 երեխայի հայր է, դա կգերազանցի բոլոր նախորդ ռեկորդները: Մի անանուն ամերիկացի` որպես սերմնահեղուկի դոնոր էր հանդես եկել 150 երեխաների բեղմնավորման համար. սա մինչ օրս հայտնի ամենամեծ թիվն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել