Panorama.am-ը գրում է.
Հաշմանդամություն ունեցող անձանց միջավայրի հարմարեցման ոլորտում ձեռքբերումները քիչ չեն, բայց կան նաև խնդիրներ։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ կարևոր է ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովումը, քանի որ դեռ ամբողջովին հարմարեցված չեն ճանապարհները, շենքերը: Նա մասնավորեցրեց՝ խոսքը թե նորակառույցների, թե հին շենքերի մասին է, որոնք կառուցվել են նախքան համապատասխան պահանջների առկայությունը:
«Հաճախ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը սահմանափակվում է միայն թեքահարթակների առկայությամբ, առանց հաշվի առնելու հաշմանդամության բոլոր տեսակները, օրինակ՝ տեսողության խնդիրները։ Փոխադրամիջոցների մատչելիությունն է շատ կարևոր, որի նպատակով տրանսպորտային միջոցների ուղեսրահներում, օրինակ, պետք է լինեն ավտոբուսի կանգառման մասին նախազգուշացնող սեղմվող կոճակներ, որոնք կարող են օգտակար լինել խոսքի դժվարություններ ունեցող անձանց համար»,- ասաց նա:
Թաթոյանի խոսքով՝ շատ կարևոր է տեղեկությունների և հաղորդակցության մատչելիությունը։
Նա նշեց, որ կրթության իրավունքի հարցում նույնպես անելիքներ կան, առկա է շենքային պայմանների խնդիր, կրթական ծրագրերի հարմարեցման հարցը: Թաթոյանն ընդգծեց՝ այսօր հարմարություններ ունեցող միակ բուհը Ամերիկյան համալսարանն է, բայց պետք է շարունակական աշխատանք տանել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



