Այս ամենը չեն սովորեցնում դպրոցներում և չեն ներառում կենսաբանության դասագրքերում, այդ իսկ պատճառով էլ ուշադիր կարդացեք այս 17 փաստերը, որոնք օգտագործելով՝ կկարողանաք խաբել սեփական օրգանիզմին և ազատվել մի շարք տհաճ երևույթներից, ինչպիսիք են անքնությունը, գլխացավը և այլն։
Բնականաբար, այս ամենն անհատական է և կարող է չգործել բոլոր մարդկանց դեպքում, սակայն 99% հավանականությամբ կաշխատեն այս հնարքներից առնվազն 10-ը։
- Եթե անքնությամբ եք տառապում, ապա 1 րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը:
- Երբ լոգանք եք ընդունում, վերջին պահին սառեցրեք ջուրը. դա կօգնի ազատվել մաշկի վրայի ցանից:
- Եթե չափազանց շտապ զուգարան եք ուզում գնալ, փակեք Ձեր աչքերն ու մտածեք սեքսի մասին:
- Եթե կարևոր հանդիպումից առաջ նյութը բարձրաձայն կարդաք, ավելի լավ կհիշեք այն:
- Ըստ գիտական հետազոտությունների՝ մարդու աջ ականջն ավելի լավ է ընկալում խոսքը, իսկ ձախը՝ երաժշտությունը:
- Եթե մահճակալին պառկած գլխապտույտ եք զգում, ապա մի ոտքը հատակին դրեք:
- Եթե ուժեղ գլխացավ ունեք, ձեռքերը դրեք սառույցով լի ջրի մեջ:
- Մոծակի կծած հատվածը չոր դեզոդորով տրորեք և կազատվեք քորից:
- Եթե Ձեր քունը տանում է, ապա հնարավորինս երկար շունչ պահեք և կթարմանաք:
- Եթե անհարմար պահին ծիծաղի նոպա ունեք, պարզապես կծեք սեփական լեզուն:
- Եթե որևէ բան անհանգստացնում է Ձեզ, պարզապես գրի առեք այդ ամենը և կթեթևանաք:
- Եթե մրսածություն ու գրիպ ունեք, ապա մահճակալի կողքին մաքրված սոխ դրեք:
- Եթե կոկորդում անհարմար քոր եք զգում, փայտիկով քորեք ականջի ներքին հատվածը:
- Կոկորդի ցավը նվազեցնելու համար զեֆիր կերեք:
- Ատամի ցավի դեպքում սառցե խորանարդիկով տրորեք բութ մատի և ցուցամատի միջանկյալ հատվածը:
- Փչեք բութ մատին, որպեսզի հանգստացնեք սրտի աշխատանքը:
- Եթե անհարմար պահի հուզվել եք և ցանկանում եք արտասվել, լայն բացեք աչքերը և հնարավորինս երկար մի թարթեք. արտասունքները պարզապես կանհետանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել