Ջան Բաղդասարով ջան, մեռնեմ ես քո ագահ ջանին, մենակ դու կարող էիր էսքան տարի մոնոպոլիստ լինելով ու մաքսիմալ ցածր որակի ծառայություններ ապահովելով ազգային ավիափոխադրող միակ ընկերությունդ հասցնեիր այն սնանկության ու դեռ մի բան էլ պետությանը մուննաթ անեիր, թե բա էլ ավելի լավ պայմաններ ստեղծեք․․․
Համենայն դեպս, «Արմավիան» հանրային խորհրդին և կառավարությանը նեկայացրել է «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» եւ ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» փաթեթը, որի մեջ մտնում է օրինակ այսպիսի պահանջ․ 30 տոկոս զեղչ սահմանվի իր կողմից «Զվարթնոց» օդանավակայանից օգտվելու եւ վարձակալվող տարածքների համար...
Ասում եմ էլի, մալադեց Բաղդասարով, գոհ եղեք, որ փաթեթի մեջ չի պահանջել, որպեսզի «Արմավիայի» ծառայությունից օգտվողները անպայման իր ձեռքի նկարը պաչեն, նոր մտնեն ինքնաթիռ: Որ ասում եմ` էս Միկան ամենաագահ տզրուկն ա մյուս օլիգարխներից, ասում եք` սենց չի, նենց ա․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/278658605604402?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել