Անընդհատ մեր ժողովրդի մեջ վերջին ժամանակներս շոշափվում է Ազգային Առաջնորդ ունենալու գաղափարը, սակայն մենք մոռանում ենք կարեւորը, որ արդյոք իսկական առաջնորդ կոչված ընտրյալը համաձայն կլինի՞  առաջնորդել  մի  ժողովրդի, որը չգիտի գնահատել իր ունեցած ձեռքբերումները եւ հաջողությունները: Մեր նախնիների անեծքը կարծես թե թափել է մեր ժողովրդի գլխին, մենք բռնել ենք ուղին: 

Ես ազատամարտիկ եմ և մեր հաղթանակի, երկրի և բանակի կայացման համար ես ոչինչ չխնայեցի, սակայն արդյունքում իմ երազած պետությունը այդպես էլ չկարողացա տեսնել: Պատերազմի տարիներին մտքովս անգամ չէր անցնում, որ ես, իմ զավակները իրենց պապերի նման կծնվենք օտար երկրներում: Իմ ծնողները իրանահայ են և հայրենադաձել են 1946 թվականին, սակայն ճակատագիրը դաժան եղավ իմ և իմ ընկերների հանդեպ: Դեռեւս պատերազմի ժամանակ կանխատեսում էի, որ գալու է ժամանակը, երբ իշխանությունները հալածելու են մեր նմաններին, սակայն չէի պատկերացնում, որ նրանք որդեգրել էին ազատամարտիկների ոչնչացման հստակ ծրագիրը, մինչ պատերազմի ավարտը արդեն նկատելի էր պետական այդ դավադրությունը մեր տղաների հանդեպ, այդ քաղաքականությամբ սկիզբ դրվեց հակահայկակական թափթփուկների ռազմաերթը: Պատերազմի տարիներին միայնակ թողնելով մորս` գնում էի ռազմադաշտ` հասկանալով, որ երկիրը իմ կարիքը ավելի շատ ունի, քան մայրս, արդյունքում ստացվեց որ  «դավաճանեցի»  և՛ երկիրս, և՛ ծնողիս, և հանուն ինչի՞. հանուն նրա, որ այսօրվա հանրապետականները պղծեն մեր հաղթանակի ձեռքբերումները, Օրինաց երկրի և Բարգավաճի տղերքը թքեր ու մրոտեն մեր պատմությունը, հանուն այդ կուսակցական տականքների՛, որոնք ամեն մեկը մի դրոշ պարզած պատրաստ են հոշոտելու իրար, ես դեռեւս այն ժամանակ կանխագուշակում էի, որ մեզ` ազատամարտիկներիս, հալածելու են մեր մաքրության և գաղափարների համար: Ինձ ճանաչողները գիտեն, որ լինելով պետական պաշտոնների, երբեք չչարաշահեցի իմ գաղափարը եւ հավատը, իմ սերը սեփական երկրի և ժողովրդի հանդեպ, չնայած շատերը մտածում են, որ պետական ձիրքը և պաշտոնը փոխում է մարդկանց, դա այդպես չէ, իսկական նվիրյալը երբեք չի կարող տականք լինել, չի կարող շահագործող և բռնակալ լինել: Հայրենասեր և ազգասեր մարդը դատարկաբանություններ չի սիրում, ոչ էլ կուրծքը ծեծելով է ապացուցում իր հայրենասիրությունը: Ապրելով երկար տարիներ հայրենիքից հեռու` ցանկացել եմ միշտ վերադառնալ հայրենիք և շարունակել հզորացնել այն, ստեղծել մեր երկրի համար, վերջապես այդ երկրի համար վեց երկար ու ձիգ տարիներ անքուն գիշերներ եմ լուսացրել պատերազմի դաշտում, չհաշված որ այդ ամեն մի թիզ հողը իմ ընկերների արյամբ է նվաճվել: Բայց ինչպես տեսնում եմ, դեռ չի եկել ժամանակը վերադառնալու հայրենիք… Ինչպես ասացի, սկզբում անընդհատ շոշափում ենք Ազգային Առաջնորդ ունենալու միտքը, այս վերջին ժամանակների հեղափոխական մթնոլորտը ոգեշնչեց, սակայն հիասթափությունը մեծ էր, և այս սպասումները հօդս ցնդեցին եւ այսօր կարող եմ գուշակել մեր ազգի ապագան: Ամենը ցավալի է, որ մենք հաստատեցինք և որդեգրեցինք հայ ազգի ոչնչացման ծրագիրը: Ազգային կորուստը հիմնված չէ մարդկային կորուստների վրա, այլ հիմնված է մեր ազգային արժեքների վրա, եւ այդ կորուստները ակնհայտ են, ոչ մեկ չի կարող հերքել հակառակը, ոչնչացնելով ազգային բարոյականությունը` ոչնչացնում ենք այն գեղեցիկը, որը մեր նախապապերն են ստեղծել, ոչնչացնելով իսկական հայի տեսակը: Լևոնաքոչարյանական դիվերսանտները իրենց իշխանության տարիներին ոչնչացրին ամեն ինչ, ինչ արժեքավոր էր Հայի տեսակը պահելու համար, նրանք ձուլեցին մի նոր կաղապար ապագա սերնդի համար և իրենց այդ կաղապարով ստեղծեցին մի նոր հայի տեսակ, որը պատրաստ է հոշոտել ինքն իրեն, որ պատրաստ է հարազատի արյան գնով նվաճել պաշտոնները, նրանք ձուլեցին անթասիբ ու լածիրակ մի սերունդ, որը կուսակցական տարբերանշանները կրծքներին պիտի ոտնահարի սեփական ժողովրդի պատիվն ու բարոյականությունը: Ապրելով հայրենիքից հեռու` եղել եմ միշտ մոտիկ նրա քաղաքական և տնտեսական ետընթացին, ես ժամանակին ծառայել եմ այդ ժողովրդին և պետությանը և հիմա էլ պատրաստ եմ նվիրվել հայրենիքի զարգացման գործին, եւ իմ ընկերների մեջ տեսնում եմ այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել այդ Ազգային Առաջնորդը, որի կարիքը ունի ազգը, սակայն մտածում եմ` արժե՞, որ նրանք գնան այդ քայլին, արժե՞ արդյոք նվիրվել Նժդեհի ասած Ապերախտ ժողովրդին, որոնք պիտի իրենց հերոսներիին ցցի հանեն: Նժդեհին և Անդրանիկին հալածեցին մեր իսկ տականքները` նրանց պիտակելով դաշնակցական և դավաճան, մինչդեռ Խորհրդային Ադրբեջանում ոչ մի մուստաֆայական չպատժվեց, այլ ընդհակառակը` մեծարվեցին, ինչպես հարկն է: Մենք` հայերս, մեր հերոսներին մրոտելով և վարկաբեկելով ազգի թափթփուկներից հերոսներ և սպարապետներ ենք կերտում: Եւ ով գիտե, գուցե ազգի գլխին եկած փորձանքների մեղավորը հենց մենք ենք, Աստծո անեծքն է, երբ մեղք գործելով պատմության և մեր մեծերի առաջ, Գարեգին Նժդեհին հավասարեցնելով վ. Սարգսյանի հետ, մենք ապացուցեցինքմ որ մեզ` ժողովրդին, պիտի առաջնորդեն քաղաքական տականքները եւ սրբապիղծ հոգևորականները: Մենք էինք, որ չարենցներին և սևակներին խոշտանգեցինք և ոչնչացրինք, մենք էինք կացնահարում հայ սպաներին ՆԿՎԴ-ի նկուղներում, մենք էինք Ղարաբաղյան ազատամարտիկներին դավադրաբար ոչնչացնում, մենք ենք պատմությունը կեղծելով ազգի զոմբիներից կուսակցություններ հիմնում: Եւ ասացեք խնդրեմ` նորմալ մտածող հայրենասեր Առաջնորդը կարո՞ղ է այս ամենը տեսնելով նվիրվել իր գործին, լինել առաջնորդ մի ազգի, որը անգամ իր լավն ու վատը չգիտի: Շատերը դժգոհում են Տարոն Մարգարյանից և Արթուր Բաղդասարյանից, ինչու՞ եք զարմանում եւ բողոքում, նրանք հենց այն կաղապարներում են ձուլվել, որոնց մասին ասացի: Ժողովուրդը ինչպես ասում է, «ինչ ցանեցիք` էն էլ կհնձեք…»: Վերջին ժամանակներս բոլորը բարձրաձայնում են, որ Հայաստանը կործանվում է, դրանից դուրս գալու ելքը բոլորս տեսնում ենք, սակայն վախենում ենք արտահայտվել: Ինչու՞, դա դավաճանությո՞ւն չէ, երբ թույլ ենք տալիս, որ մեր երկիրը ծախեն և ոչնչացնեն, դավաճանություն է նույնիսկ լռելը, երբ անտարբեր սպասում ենք Մեսսիայի հրաշափառ գալուստին:

Ինչու՞ ենք վախենում արյուն թափվելուց, ինչու՞ ենք վախենում զենք վերցնել… Եթե հնարավոր չէ խաղաղ ճանապարհով իշխանությունը վերցնել, ապա զենք վերցրե՛ք և ուժով վերցրեք ձեզ պատկանող իշխանությունը: Իշխանությունները չեն վախենում արյուն թափելուց և զենք վերցնելուց, ժողովո՞ւրդն է վախենում… Մի՞թե արաբական երկրները մեզանից ավելի խելացի գտնվեցին եւ կարողացան իրենց իսկ դահիճներին պատժել…Անըդհատ հիշելով պատմությունը` հարց ենք տալիս, թե ինչպես եղավ, որ Ծովից ծով Հայաստանը մի բուռ դարձավ, ինչու՞ եղավ, որ Եղեռնի ժամանակ մեկուկես միլիոն սրի քաշվեց, ինչպե՞ս եղան Սումգայիթն ու Բաքուն: Դրա պատասխանը միայն մեկն է, որ մենք պատմության տված դասերը չկարողացանք սերտել ինչպես հարկն է, եւ մեր սխալները դարձան կորուստների եւ դժբախտությունների պատճառը: Նախագահական ընտրություններից առաջ էր, երբ իմ ընկերներից մեկը ասաց, որ Հայաստանում ոչ մի իշխանափոխություն չի լինի, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ դրան: Դատարկ քարոզներով և աղոթքներով իշխանափոխություն չի եղել և ոչ էլ կլինի, այդպես իշխանափոխություններ լինում են միայն ազատամիտ ժողովուրդների կյանքում: Մինչև հիմա ականջներումս զնգում են ընկերոջս ասած խոսքերը... «Մինչև Բաղրամյանի պողոտայով արյան գետեր չհոսեն, ոչինչ չի փոխվի այս երկրում…»; Ցավալի է, սակայն փաստ է, բայց զարմանալի է, թե արդյոք ինչի՞ց է վախենում մի ժողովուրդ, երբ նա տեսավ Սումգայիթ և Բաքու, երբ տեսավ Ղարաբաղյան պատերազմ, արդյո՞ք արյունը թափելը դարձել է այդքան վախենալու… Մի՞թե չեք տեսնում, որ իշխանավորների երակներում Կապույտ Արյուն է հոսում… Ես կոչ չեմ անում բռնության, այլ կոչ եմ անում նվաճել ձեր իրավունքը, ձեր պատիվն ու ապագան: Ես չեմ ցանկանում, որ ոչնչացվի մեր հայրենիքն ու ժողովուրդը, ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցները դառնան թափառական և տարագիր…  Մի՞թե ազգային արժեքները եւ պետությունը պահպանելը հանցագործություն է, արյան գնով պիտի պահենք այն, սակայն մինչ պահելը այն պետք է նվաճել օտարամոլ դիվերսանտների եւ դավաճանների ճիրաններից… Վրաստանում հաղթանակի հասան միայն այն պատճառով, որ ժողովուրդը պատրաստ էր անգամ կյանքի եւ մահվան կռիվ տալ միայն նվաճել իր իրավունքը, եւ իշխանությունները դա զգացին, այդ պատճառով արյունահոսություն չեղավ, սակայն մեր ժողովուրդը պատրաստ չէ կյանքի և արյան գնով տեր կանգնելու իր իրավունքին, և դա իշխանությունների միակ զենքն է, որով հպատակեցնում է ժողովրդին… Մամուլը աղաղակում է, որ Գյումրիում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի զենք-զինամթերք եւ տեսե՛ք` արդյոք ովքեր են այդ զենքի տերերը, ես վստահ եմ` շատ իշխանավորներ այդպես զինված են, նույնիսկ ավելի լավ, քան գյումրեցի այդ ֆեոդալները, մինչդեռ ժամանակին մեկ փամփուշտի համար ազատամարտիկներին տարիներով ՊԱԿ-ի նկուղներում խոշտանգում էին և շարունակում են խոշտանգել… Ի՞նչ է նշանակում` իշխանավորները պատրաստ են զենքով պահել իրենց բռնատիրական իշխանությունը, զենքի եւ արյան գնով, իսկ մեր ժողովուրդը պատրաստ չէ նվաճել իր անկախությունը և ազատությունը: Ի՞նչ կապ ունի, թե նրանց զավակները ադրբեջանցի զինյալներին զոհ կդառնան, թե սեփական ենիչարներին, հարկավոր է հասկանալ, որ Նժդեհի խոսքերը իրենք սերտել են, որ  «Ուժն է ծնում իրավունք…»  եւ ամեն ինչ անում են, որ ուժով հաշվեհարդար տեսնեն սեփական ժողովրդի հետ… Սակայն այդ խոսքերը զորավարը չի ասել տականքների համար, այլ ասել է ժողովուրդների, եւ պետք է գիտակցենք և պայքարենք, լինի դա կյանքի, թե արյան գնով:

Վ. Հովհաննիսյան Իսպանիա 03/05/2013 ©

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել