Յուրաքանչյուր տարի Վաշինգտոն նահանգում (ԱՄՆ) ձեռքով հավաքվում է 15 մլրդ հատ խնձոր (1,5 մլրդ դոլար), որը կազմում է երկրագնդի ամբողջ բերքի կեսը:
Հավանաբար հենց սա էր պատճառը, որ խնձորի առատ նահանգում, բացի թարմ եւ չորացրած այդ մրգից, արտադրում են նաեւ մարմելադ:
Նույն նահանգի Քաշմեր քաղաքում, որտեղ դեռեւս 95 տարի առաջ հայերը սկսեցին մի գործունեություն վարել, որն իր տեսակի մեջ առաջինն էր ԱՄՆ-ում: Ինչպես հետո պարզեցինք, ամեն ինչ սկսվել էր այն բանից, երբ կանգ էր առել Ամերիկայի պետականության երջանկությունը, եւ երբ Վաշինգտոնում սկսեց նոր գործարանների կառուցումը:
Այս ամենից եւ ամերիկյան քաղաքականությամբ ոգեշնչված երկու հայեր` Արմեն Դերձակյանը եւ Մարկ Բալաբյանը, հասնում են Ամերիկա` աշխատանք փնտրելու: Ցանկանալով նորություն մտցնել ամերիկացիների համար՝ հենց Քաշմեր քաղաքում հիմնադրում են «Liberty Orchards» («Ազատության այգիներ») կորպորացիան եւ «Aplets & Cotlets» («Խնձորենի եւ ծիրանենի») հրուշակեղենի գործարանը:
Դեռեւս 2010 թվականին ինձ բախտ վիճակվեց լինել մեր հայրենակից Արմեն Դերձակյանի հիմնադրած «Aplets & Cotlets» («Խնձորենի եւ ծիրանենի») հրուշակեղենի գործարանում:
Իսկ հրուշակեղենի խանութի սրահում կարդացի, որ Արմեն ԴԵրձակյանը էմիգրանտ է, որ արեւմտյան կիսագունդ է հասել Օսմանյան կայսրությունից` աշխատանք փնտրելու նպատակով: Գործարանի կողմից տպագրված բրոշյուրներում եւ խանութում փակցված պատմական ակնարկից յուրաքանչյուր ոք կարող է կարդալ հետեւյալը. «Գործարանի հիմնադիրները եկել են Թուրքիայից, քանի որ հենց այդ ժամանակ այդ պետությունում բավական լուրջ քաղաքական իրադարձություններ էին ծավալվում: Նրանք ներկայացան որպես հայ»:
Հ.Գ. Ի դեպ, այսօր կորպորացիան եւ «Aplets & Cotlets» հրուշակեղենի գործարանը ղեկավարում է Արմեն Դերձակյանի թոռը` Գրեգ Թեյլորը, որի խոսքերով` չնայած գործարանի մեկդարյա կենսագրությանը, այն աշխատում է ավելի ոգեշնչված: Գործարանն ամեն տարի ընդունում է 80 հազար այցելուների: Այս քաղաք այցելելով, այլ տեսարժան վայրեր տեսնելուց բացի, հայերն անպայման այցելում են նաեւ այստեղ, շրջում եւ գրառում հուշամատյանում:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
«Liberty Orchards» («Ազատության այգիներ») կորպորացիայի պաշտոնական կայքը՝ http://www.libertyorchards.com/story
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/galust.nanyan/posts/592850374073491?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել