Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսեր դնել և տարեկան 60 միլիարդ դոլար հավաքագրել, հայտնում է Վաշինգտոն Փոսթը: Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփը միջոցառումների փաթեթը կհրապարակի այս շաբաթվա ընթացքում:
Տուրքերը գանձվելու են ավելի քան 100 անուն ապրանքներից, որոնք ըստ ամերիկյան կողմի, արտադրվում են ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ գողանալու շնորհիվ:
2017 թվականին Չինաստանը դարձել է ԱՄՆ գլխավոր առևտրային գործընկերը: Անցած տարի ԱՄՆ-ն Չինաստան է արտահանել 130 միլիարդ դոլարի ապրանք, ներմուծել 4 անգամ ավելի շատ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/172367
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել