(Հումորի զգացումից զուրկ պուրիտաններին կատեգորիկ խորհուրդ չի տրվում կարդալ)
ՏՂԱՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
*Ամբողջ կյանքի ընթացքում ձեր ազգանունը մնում է նույնը:
*Ձեր ընկերները կարող են վստահ լինել, որ իրենց հոգին չեք հանի` «Մի՞թե ոչ մի նորություն չնկատեցիր» հարցով:
* Դուք չունեք տրամադրության տատանումներ:
*Ձեզ համար շոկոլադն ուղղակի քաղցրավենիք է:
*Դուք կարող եք դառնալ երկրի նախագահ:
*Դուք կարող եք սպիտակ շապիկ հագնել, երբ գնում եք ջրային զբոսանքի:
*Նոր կոշիկները չեն հարում ձեր ոտքերը:
*Բնական է, որ կուշտ ուտելուց հետո դուք պիտի բղկաք:
*Դուք հանգիստ կարող եք ընդհատել ընկերոջը, երբ նկատում եք, որ արդեն սուտը ստի վրա է հնարում:
*Երբեք չեք նյարդայնանում, երբ չեն նկատում, որ կտրել եք ձեր մազերը:
*Մեքենան վերանորոգող մեխանիկները ձեզ ճիշտն են ասում:
*Միանման աշխատանքի դեպքում միանման աշխատավարձ եք ստանում:
*Ստիպված չեք դիմանալ էպիլյացիայի կտտանքին, ձեր զգայուն մասերին երբեք չի դիպչում տաք պարաֆինը:
*Կնճիռները ձեզ ավելի հմայիչ են դարձնում: Դուք իրար չեք խառնվում, երբ ձեր մազերին ճերմակն է խառնվում:
*Ստիպված չեք առիթներ հնարել կրիտիկական օրերին հանկարծակի-անհրաժեշտաբար սենյակից դուրս գալու համար:
* Ձեր հետույքը կարևոր դեր չի խաղում աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ:
*Զրուցելիս մարդիկ նայում են ձեր դեմքին, այլ ոչ թե կրծքին:
*Ձեր հեշտանքն իրական է, միշտ:
*Եթե ինչ-որ մեկը ձեզ որպես մարդ այնքան էլ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ նրա հետ չի կարելի կարգին սեքսով զբաղվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=552616091428339&set=a.177956938894258.36498.100000398594015&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել