Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի Վորոնեժի մարզում Հայաստանից մեկնած ավտոբուսը բախվել է բեռնատարի, որի հետևանքով մահացել է 2, վիրավորվել 8 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավտոբուսը փոխադրումներ է կատարում Երևանից Մոսկվա: Ավտոբուսում 48 ուղևոր և 2 վարորդ է եղել:

ՀՀ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով կա 8 տուժած:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել