Մենք զարմանալիորեն ողջ պատմության ընթացքում մեր հերոսներին ցեխի մեջ շպրտելու, նրանց հիշատակը պղծելու, գետնին հավասարեցնելու ու, վերջապես, սպանելու քստմնելի սովորություն ունենք: Տիգրանին որդիները դավաճանեցին, Պապին սպանեցին ու սկսեցին հիշատակն անարգել, Մլեհի կյանքին վերջ տվին, Մխիթարին սրախողխող արեցին քնած ժամանակ, Անդրանիկի հետևից վայնասուն ու հիստերիա սկսվեց... Էս ցանկը կարելի է շարունակել ու շարունակել: Հիմա էլ Զարուհին Վազգենի հիշատակի հետևից է ընկել: Ստալինը, որ միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ էր խաղում, այսօր Ռուսաստանի ամենավարկանիշային գործիչն է, Պետրոս Մեծից առավել: Ե՞րբ պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրն էլ, այնուամենայնիվ, մարդ է եղել՝ իր կատարած սխալներով: Բայց էս մի բուռ մնացած ժողովրդին ու երկրին հերոսներ են պետք, իդեալներ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: