ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին, ժամը 14:37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի մոտակա ձորն ավտոմեքենա է ընկել, կա 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Արգել գյուղի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի 34 RZ 811 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). 2002 թ. ծնված Հ. Գ.-ը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ 2001 թ. ծնված Մ. Գ.-ը և 2002 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Հ. Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված ու մոտեցրել ավտոքարշակին:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել