Ինչպե՞ս է առաջացել «տարիֆ» բառը: Այդ անունով մի քաղաք կա Ջիբրալթարի նեղուցի մոտ, որն այդպես է կոչվում ի պատիվ արաբ զորապետ Տարիֆ Բեն Մալիկի: Արաբների տիրապետության շրջանում նրանք նեղուց մտնող բոլոր նավերից տուրք էին գանձում, որի չափը կախված էր բեռների քանակից ու որակից: Հետագայում այն սկսվեց կրառվել նաև այլ երկրներում, իսկ «տարիֆ» անունը ձեռք բերեց նոր իմաստ ու համընդհանուր գործածություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել