Հետպատերազմյա Խորհրդային Միությունը ակտիվորեն աջակցում էր Աֆրիկայում և Ասիայում ընթացող ազգային-ազատագրական պայքարը, որի միջոցով տեղացիները փորձում էին ազատվել գաղութատիրական համակարգից: Այդ պայքարի մի առանձնահատուկ մարտիկ էր Պաստրիս Լումումբան: Նա ծնվել է 1925 թվականի Բելգիական Կոնգոյում: Թե ինչ անմարդկային և ցեղասպան քաղաքականություն է իրականացվել Բելգիկան Կոնգոյում իմ հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել եմ (առավել հետաքրքրասերների համար` https://www.facebook.com/photo.php?fbid=900526010029601&set=np.1429116097151277.100003713196176&type=1&theater):
Երկրորդ Համաշխարհայինի ավարտից հետո Աֆրիկյան աշխարհամասում բուռն ակտիվացավ ազատագրական պայքարը: Գաղութատիրական պայքարը չշրջանցեց նաև Բելգիական Կոնգոն, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև երիտասարդ Պատրիսը: Լումումբայի գործունեության մասին առկա է երկու վարկած. առաջինը, որ երիտասարդ հեղափոխականն ուղղակի սրտի մղումով լծվեց Հայրենիքի ազատագրման գործին և երկորդ`Լումումբան ցանկանում էր գաղութային համակարգի ներսում լուրջ կարիերա անել, սակայն «վառվեց» դրամային փոխանցումների յուարցման մեջ և դատապարտվեց. միայն դրանից հետ, երբ ազատվեց բանտից «գաղութային» համակարգի դեմ բուռն պայքար ծավալեց:
Թե որքանով է նշված վարկածները մոտ իրականությանը, ըստ էության էական չէ, փաստն այն է, որ արդեն 1958 թվականին Պատրիս Լումումբան դառձավ Բելգիական Կոնգոյի ազատագրական պայքարի ամենակարկառուն և առանցքային գործիչներից մեկը և հիմնադրեց ձախ դիրքերից հանդես եկաող «Կոնգոյի ազգային շարժումը»:
Դիմադրողական ճակատի գործունության արդյունքում` բելգիական իշխանությունները տեղի տվեցին և աստիճանաբար սկսեցին զիջել դիրքերը երկրի ներսում, դրան զուգահեռ գաղութարարները սկսեցին իրենց դիրքերը երկրում չկորցնելու համար համագործակցել տեղացի քաղաքական գործիչների հետ: Այս ֆոնին Լումումբան հանդես եկավ ավելի կտրուկ դիրքերից` պահանջելով գաղութարարների հեռանալ երկրից: Գործընթացին բավականին ուշադիր հետևում էր Արևմուտքը, հատկապես այն պատճառով, որ Լումումբան որոշակի հարաբերությունների մեջ էր ԽՍՀՄ-ի հետ:
1960 թվականի մայիսին Բելգիական Կոնգոյում տեղի ունեցան առաջին պառլամենտական ընտրությունները, որտեղ հաղթանակ տարավ «Կոնգոյի ազգային շարժումը» և 34-ամյա երիտասարդ քաղաքական գործիչ Պատրիս Լումումբան դարձավ երկրի առաջին վարչապետը: Նա հանդես էր գալիս ընդդեմ ներքին անջատողականության և բելգիացի գաղութարարների զինված ագրեսիայի:
Բելգիան պաշտոնապես ճանաչեցլով նախկին գաղութի անկախությունը`հույս ուներ երկրում առկա պրոբելգիական էլիտայի շնորհիվ տիրապետել իրավիճակը:
1960 թվականի հունիսի 30-ին Բելգիական Կոնգո էր ժամանել Բելգիայի թագավոր Բոդուեն 1-ը, որին ջերմ և պաթետիկ խոսքով ողջունեց և համագործակցության կոչ արեղ Կոնգոյի առաջին նախագահ Ժոզեֆ Կոսավուբուն: Ի տարբերություն նախագահի վարչապետ Լումումբայի խոսքը բարեհամբույրներից չէր կարելի համարել, բայց արտահայտում էր գաղութարարներից կրած ժողովրդի ողջ ցավը: «Մենք այլևս ձեր կապիկները չենք»,-գրեթե գոռաց Պատրիսը` թագավորն ուղղակի քարացել էր: Կառավարության ղեկավարի նման ռադիկալիզմը երկրում միանշանակ չէր ընդունվում:
Լումումբայի կառավարությունը փորձում էր վերահսկողություն սահմանել երկրի ընդհանուր ռեսուրսների վրա, և ձեռք բերել տնտեսական ինքնուրույնություն: Պաշտոնապես արգելվեց երկրից կապիտալի արտահանումը: Լումումբայի նախաձեռնությամբ դպրոցներն առանձնացվեին եկեղեցուց, ինչպես նաև եկեղեցին տարանջատվեց պետությունից: Քաղաքական այս կուրսն ուներ բավականին մեծ թվով հակառակորդներ. այս ամենին դեմ էր նաև նախագահ Կոսավուբուն: Երկրում սկսվեց ռազմական ապստամբություն, իսկ երկրի ամենահարուստ Քաթանգա նահանգում բելգիացիների կողմնակից Մոիզ Չոմբեն հայտարարեց Կոնգոյից անկախ տարածք: Կատարվածին արձագանքեց նաև Բելքիան և երկիր զորք մտցրեց` «կարգուկանոն ապահովելու համար»: Լումումբան դիմեց ՄԱԿ-ի օգնությանը, սակայն Կոնգո ժամանած «կապույտ գլխարկավորներն» անցան հակակառավարական ուժերի կողմը և հայտարարեցին, որ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարությանը:
Այդ ժամանակ Լումումբան օգնության դիմեց ԽՍՀՄ-ին. սակայն պահն արդեն անցել էր` Պատրիսի հակառակորդները տիրապետում էին ընդհանուր իրավիճակին: Ավելին, ԱՄՆ-ն տեղի ունեցող դեպքերի մեջ «աֆրիկական Կաստրոյի» հետք տեսան և փորձեցին ազատվել ավելորդ գլխացավանքից: 1960 թվականի սեպտեմբերի 5-ին նախագահ Կոսավուբուն հանեց վարչապետին զբաղեցրած պաշտոնից և տնային կալանքի ենթարկեց նրան, դրա փոխարեն Չոմբեն պետք է դադարեցներ ապստամբությունը:
Սակայն Քաթանգայի ապստամբությունն այդպես էլ չդադարեց, իսկ Պատրիսը շարունակում է գտնվել տնային կալանքի մեջ, չնայած պառլամենտը կողմ էր արտահայտվել նրա վերադարձին:
Լումումբայի կողմնակիցները վերցրեցին երկրի հյուսիս-արևելքը:Սեպտեմբերի 12-ին իր կողմնակիցների օգնությամբ բանտարկությունից ազատված վարչապետը որոշեց միանալ իր գաղափարակիցներին: Սակայն ճանապարհին ձերբակալվեց հակառակորդների կողմից. այս ամենը ՄԱԿ-ի խաղաղապահների լուռ համաձայնության ներքո:
Պատրիսին և երկու կողմնակիցներին հանձնեցին Չոմբային, ով անտառում գտնվող տնակում տևական ժամանակ ուղղակի կտտանքների էր ենթարկում նրանց: 1961 թվականի հունվարի 17-ին երկարատև տանջանքներից հետո Լումումբային իր կողմանկիցների հետ գնդակահարվեց: 1966 թ. նա պաշտոնապես հռչակվեց Կոնգոյի Հանրապետության ազգային հերոս: