Showbiz.am-ը գրում է.
Դերասան Գևորգ Գրիգորյանին հեռուստադիտողը հիշում է դեռևս «Բանակում», «Անծանոթը», «Կոտրված սրտեր» և մի շարք այլ հեռուստասերիալներից: Վերջերս էլ նա «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսին՝ Գևորգին: Ներկայումս դերասանը գտնվում է աշխատանքային ավելի հանգիստ փուլում՝ հետևելով իր առողջությանն ու մարզական վիճակին: ShowBiz.am-ը զրուցել է դերասանի հետ նրա առողջական վիճակի, կանանց մեկամսյակի հանդեպ իր արտասովոր վերաբերմունքի, ազգությամբ ուկրաինացի կնոջ և առաջիկա ծրագրերի մասին:
Գևորգը նշանակություն չի տալիս մարտի 8-ի խորհրդին: Տոներն, ըստ նրա, շատ վաղուց կորցրել են իրենց համն ու հոտը՝ դառնալով պարտականություն: Այդուհանդերձ, մեկամսյակի առիթն օգտագործելով` դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա կինը, որ գրավի նրա ուշադրությունը. «Ցանկացած կնոջ հոգատարությունն ու նվիրվածությունը ամենաէական հատկանիշներն են, ըստ իս, որոնք հենց բնութագրում են նրանց թե՛ որպես կին, և թե՛ որպես մայր»: Դերասանը վստահեցրեց, որ այս գծերի բացակայության դեպքում, ինքը, պարզապես, կարող է հիասթափվել և վերջնականապես հրաժարվել կնոջից: «Տանել չեմ կարողանում յուրաքանչյուր տեղում սելֆի անող աղջիկներին, որոնց շուրթերն անբնական մեծացրած են: Ինչու՞, եթե կարելի է լինել ավելի բնական և միանշանակ ավելի գեղեցիկ»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ