Ասել եմ չէ՞, որ աշխարհի ամենաերջանիկ բլոգերն եմ :
Հիմա էլ եմ ասում)))
Նենց եմ սիրում ձեզ, ժողովուրդ: Չեք պատկերացնի: Հա, հենց ձեզ, ընթերցողներիդ:
Բացում եմ այլ բլոգներ, մեկնաբանություններն եմ նայում. ինչ-որ մեռած, շաբլոն բառեր են շարում : Ոչ մի էմոցիա, ոչ մի զգացմունք:
Բացում եմ բլոգս...
Ու՜խխխխխխ
Էմոցիաների հրաբուխ :D
Բլգոս գտնում եմ քրքրվա՜ծ, տանջամահ են արել : Էլ մեկնաբանություններ, էլ հազար ու մի տեսակետ: Դա հերիք չի՝ ֆեյսբուքում նամակներ, ՛՛լայք՛՛ էջումս մեկնաբանությունների տեղատարափ:
Երջանիկ եմ:
Երջանիկ եմ, որ էն սառը ու անշունչ բլոգերներից չեմ, որ վախենում են իրենց գրել, խոսել:
Երջանիկ եմ, որովհետև երբ ընթերցողներիցս ինչ-որ մեկն ինձ փողոցում տեսնում է՝ փաթաթվում է : Փաթաթվում էնքան ուժեղ, որքան որ կփաթաթվեն հարազատին: Միջովս լավ ու լուսավոր էներգիա է անցնում: Գժոտ զգացողություն է ....Չէ՜, չփորձեք նույնիսկ պատկերացնել էդ զգացումը : Չի ստացվի:
Ես սիրում եմ ձեզ, ժողովուրդ: Ու ճիշտ եմ ասում:
Սիրում եմ ձեր նամակները, որոնց միգուցե մի քանի օր չպատասխանեմ: Կներեք, զզվելի սովորություն եմ ձեռք բերել, ընդունում եմ : Հա ասում եմ. ՛՛հեսա գամ՝ գրեմ՛՛ ու չի ստացվում: Պաշտոնապես հայտարարում եմ. խոստանում եմ փոխվել ու պարտաճանաչ պատասխանել նամակներին: Չմտածեք չեմ կարդում , չէ՜ : Լավ էլ կարդում եմ: Մնաց պատասխանեմ ՃՃՃՃ
Սիրում եմ էն պահը, երբ ինչ-որ ընթերցող գալիս սկսում է հետս խոսել՝ իրար եմ խառնվում :Դ հա՜, բառերս մոռանում եմ, սկսում եմ կմկմալ...
Չէ՜, համեստությունից չի, համեստությամբ չեմ փայլում:
Ուղղակի՜
Հմ...
Չգիտեմ :Դ
Ուղղակի խառնվում եմ: Ինձ կորցնում եմ: Անսովոր է, որ փողոցում ինձ ճանաչում են: Միքիչ իմը չի էլի էդ ճանաչված լինելը:
Չեմ բողոքում, ես ճիշտ եմ օգտագործում դա: Թու, թու, թու, աչքով չտամՃՃՃՃ
Մարդիկ ինձ տեսնելով ինձնից ինչ-որ հետաքրքիր բան են սպասում....
Իսկ ես բերանս ջուր առած, աչքերս կլորացրած ու վախեցած իրենց եմ նայում: :Դ
Ի՜նչ անեմ...Երևի ժամանակ է պետք: Խոստանում եմ ինձ հանգիստ դրսևորել ու վախեցած ձեզ չնայել ՃՃՃՃՃՃ
Սիրում եմ ձեզ, ժողովուրդ:
Դուք եթե իմ կյանքում չլինեիք՝ ամեն ինչ այլ կլիներ:
Չեմ էլ ուզում գրել. ՛՛Օ՜, իմ վեհ ընթերցող,շնորհակալ եմ քո վսեմ պահվածքի համար: Ահավասիկ դու փոխեցիր կյանքն իմ : Ուղուս փոշոտ ոլորաններում դու լույս եղար ճանապարհիս՛՛ ու նմանատիպ այլ հոգնած ու իմ կողմից ատելի բառակույտեր :D
Ես ուղղակի կասեմ՝ սիրում եմ ձեզ:
Ու խնդրում եմ հավատալ դրան: Խնդրում եմ պարտադրելու պես ՃՃՃՃ
Այսօր թթված դեմքով եկել էի, որ մի լա՜վ բողոքեմ: Էն էլ ՛՛լայք՛՛ էջս, նամակներս ու մենաբանություններս ուսումնասիրելուց հետո որոշեցի, որ այսօր ձեզ սեր խոստովանելու ժամանակն է:
Ես շա՜տ հեռու եմ իդեալից, գիտեմ:
Բավականին կոպիտ ու չոր եմ : Ցավոք՝ դա ոչ թե կերպար է, այլ իրական է: Միքիչ չոր ու չափից դուրս ճիշտը դեմքին ասող մարդ եմ: Երբեմն առավելություն է, երբեմն՝ թերություն:
Ձեր նամակներին չեմ պատասխանում, երբեմն անհետանում եմ տեսադաշտից, չեմ գրում...
Բայց իմացեք, որ կամ:
Ու տարբերվում եմ բոլորից: Գիտե՞ք ինչով:
Նրանով, որ դուք ինձ իմ բնավորության վատ գծերի համար եք սիրում ՃՃՃՃ
Դուք ինձ չեք սիրում, որովհետև ես բարի եմ, նրբազգաց եմ, սիրո մասին վեհ մտքեր եմ արտահայտում կամ էլ քնքուշ եմ:
Դուք սիրում եք իմ ուղիղ խոսքը , աղջկա համար միքիչ ոչ սազական կոպտությունը, ամեն ինչ իր անունով կոչելը : Դուք իմ թերություններն եք սիրումՃՃՃ
Իմացեք՝ բառերս ինչքան էլ կոպիտ լինեն, երբեք չեն վիրավորի: Միգուցե մտածելու առիթ տան, միգուցե ձեզ միքիչ դուր չգան, բայց ես չեմ վիրավորի: Գռեհկության չեմ հասնում:Երբեք:
Ու ուրախ եմ, որ հողեղեն եմ:
Ուրախ եմ, որ սխալներ եմ անում, որ երբեմն անպատասխանատու եմ, որ ծույլ եմ (ծուլությանս դեմ պատերազմ եմ հայտարարել, ազնիվ խոսք :D պիտի հաղթեմ դրան ՃՃՃՃ)
Ուրիշներին թող մնան օրական հազարավոր դիտումներն ու մեկնաբանությունները:
Ես իմոնց եմ սիրում ՃՃՃՃ իմ ընթերցողին եմ սիրում, որ անհանգստանում է ինձ համար : Հաջողություններովս ուրախանում, երբ ընկնում եմ ՝ իմ պես ցավում , սխալներս նկատելով էլ անկեղծ հավատում, որ կուղղեմ դրանք:
Շնորհակալ եմ ձեզ: Շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիք, որ այսօր թթված գրառում գրեմ:
Ապրեք, որ կիսվում եք ինձ հետ: Շարունակեք նույն կերպ, ինձ անկեղծ հաճելի է ձեզ հետ խոսել:
Ու...Վերջ:
Այսքանը:
Ժպտում եմ:
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/04/blog-post_08.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել