Միշտ էլ դժվար է սեփական թերությունները և թուլություններն ընդունելը, և մենք մշտապես արդարացումներ ենք գտնում մեր և մնացածի արարքների համար։ Մենք մեր կյանքի մեծ մասն անցկացնում ենք սպասելով. մենք սպասում ենք, որ ինչ-որ բան պատահի, ինչ-որ բան ավարտվի կամ սկսվի, սակայն չենք հասկանում, որ այդ «ինչ-որ բանը» հենց կյանքն է։ Այդ դեպքում ինչի՞ն ենք մենք սպասում։ Ժամանակն է ընդունելու կյանքի դաժան ճշմարտությունները և սկսել աշխատել՝ սեփական կյանքը բարելավելու և նոր բաների հասնելու համար։
BlogNews-ը Ձեզ համար մի հոդված է պատրաստել, որն ընթերցելուց և գիտակցելուց հետո դուք կկարողանաք հասնել այնպիսի բարձունքների, որոնք մասին չեք էլ երազել։
1. Ոչ ոք այնքան զբաղված չէ, որ չկարողանա պատասխանել Ձեզ
Այն տղան կամ աղջիկը, ով չի պատասխանում Ձեր նամակներին, այնքան զբաղված չէ, որ չհասցնի դա անել։ Եվ ձեր պոտենցիալ գործատուն այնքան զբաղված չէ, որ չկարողանա կապվել Ձեզ հետ։ Հիշեք, որ մարդիկ ժամանակ են գտնում միայն այն մարդկանց համար, ում համար ցանկանում են դա անել։ Մենք գրում, զանգում կամ պատասխանում ենք այն մարդկանց, ում հետ ցանկանում ենք խոսել։
Եթե դուք պատասխան չեք ստանում մի մարդուց, ապա նա մտածված որոշել է չպատասխանել ձեզ։ Ինչքան շուտ հասկանաք սա, այնքան ավելի շուտ կազատվեք ձեզ չհարգող մարդկանցից և կսկսեք շփվել միայն նրանց հետ, ովքեր հարգում են ձեզ։
2. Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին սեփական շահի ետևից է գնում
Անկախ նրանից, թե ինչքան սիրող և հոգատար է դիմացինը, նա մշտապես սեփական շահը Ձեր շահից վեր է դասելու։ Մարդկանց մեծամասնությունը ձեզանից այնքան բան կշահի, ինչքան հնարավորություն ունեն, ինչքան դուք թույլ տաք։ Այսպիսով՝ փորձեք Ձեր սահմանները ձևավորել, և մի՛ թողեք մյուսներին անցնել դրանք։ Ուժեղ մարդիկ երբեք չեն վախենում ասել «ոչ» կամ հանդիմանել, երբ անհրաժեշտ է։ Նրանք գիտեն, որ իրենք պետք է իրենց նպատակներին հասնեն, քանի որ ուրիշ ոչ ոք դա չի անի իրենց համար։
3. Հնարավոր չէ բոլորին ուրախացնել և բոլորի համար լավը լինել
Եթե դուք անեք այն ամենը, ինչ մարդիկ պահանջում կամ խնդրում են ձեզանից, ապա հավանաբար կխելագարվեք և կկործանվեք։
Իրականությունն այն է, որ երբեք չեք կարող բավարարել բոլորին։ Իհարկե, դուք կարող եք փորձել, սակայն երբեք հաջողության չեք հասնի։ Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն ձեզ և ձեր կյանքի ճանապարհը։ Ձեզ կքննադատեն՝ անկախ նրանից, թե ինչ եք արել։ Այսպիսով՝ ձեր որոշումները կայացրեք այնպես, որ ճիշտ լինի ձեզ համար, և մի՛ վախեցեք հետապնդել այն նպատակները, որոնք ցանկալի են։ Միակ մարդը, որին պետք է բավարարեք, հենց դուք եք։
4. Աշխարհը ձեզ ոչինչ պարտական չէ
Դուք կարող եք լինել ամենազվարճալի, ամենախելացի կամ ամենաազնիվ մարդը, սակայն դուք ոչ մի բանի չեք հասնի, եթե միայն դուք իմանաք այդ մասին։
Այստեղ երկու ընտրություն կա. դուք կարող եք ամբողջ կյանքում խղճալ ինքներոդ ձեզ՝ ասելով, որ ավելիին եք արժանի կամ կարող եք նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը և հասնել նրան, ինչ ցանկանում եք։ Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչ ընտրություն են անում հաջողակ մարդիկ։
5. Արդարացումները միայն Ձեզ համար են
Դուք կարող եք ամբողջ կյանքն անցկացնել ասելով, որ դուք չունեիք բավականաչափ ժամանակ, փող, էներգիա կամ այլ ռեսուրսներ՝ Ձեր նպատակներին հասնելու համար։ Առաջին հայացքից սա ճիշտ է, սակայն ճշմարտությունն այն է, որ աշխարհի յուրաքանչյուր բնակիչ գոնե մեկ արդարացում ունի, ըստ որի՝ չի ապրում այն կյանքով, որով ցանկանում է։
Այն մարդիկ, ովքեր մեծ բաների են հասնում, երբեք արդարացումներ չեն գտնում։ Նրանք դժվարությունները հաղթահարելու ձևեր են գտնում և դրա շնորհիվ էլ հաջողության են հասնում։
6. Ձեզ բնութագրում են ձեր գործողությունները, ոչ թե մտքերը
Դուք կարող եք տարիներ շարունակ մտածել լավ, դրական բաների մասին, սակայն մինչ այդ մտքերը կյանքի կոչելը դուք չեք կարող համարվել այն մարդը, ով հեղինակել է դրանք։ Մեծ ծրագրեր կազմելու ունակությունը հիանալի բան է, սակայն այն պետք է ուղեկցվի գործողություններով, քանզի առանց դրանց Ձեր այդ ունակությունը բանի պետք չէ։ Հիշեք, որ մեզ դատում են մեր գործողություններով, ոչ թե միտումներով։
7. Ոչ ոք Ձեր փոխարեն չի կառուցի Ձեր կյանքը
Կյանքի ընթացքում մենք անընդհատ սպասում ենք մի բանի։ Մենք սպասում ենք, որ հանդիպենք ճիշտ մարդուն, սպասում ենք մեր երազանքների իրականացմանը, սպասում ենք, որ մեզ լավ աշխատանքի հրավիրեն։ Երբ մենք գոհ չենք մեր ընթացիկ դիրքից և վիճակից, մենք իռացիոնալ կերպով սպասում ենք, որ մի հրաշք կլինի և կլուծի մեր խնդիրները։
Սակայն ճշմարտությունն այն է, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Խնդիրները հնարավոր չէ լուծել կախարդական փայտիկով, քանի որ այն գոյություն չունի։ Եթե ցանկանում եք փոխել Ձեր կյանքը, ապա միակ բանը, որ կարող եք անել, գործելն է։
Ուժեղ մարդիկ գիտեն այս ճշմարտությունը. երբ կյանքում խնդիրներ են առաջանում, պետք չէ սպասել, որ որևէ մեկը Ձեզ համար կլուծի դրանք, պետք է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։