SOS, Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան
Երևանի կոնսերվատորիայի դիմացի այգում՝ նկարում երևացող Սայաթ Նովայի արձանի ետևում շրջափակված այս տարածքում ի՞նչ է կատարվում։ Բավական է՝ կրպակախեղդ անեք մայրաքաղաքը, բավական է կանաչ տարածքներն ու գազոնները թիզ-թիզ տաք կառուցապատման ու կանաչ տարածքները, գազոնները կրպակներով կամ բացօթյա սրճարաններով փաթաթեք: Շնչելու թթվածին չկա քաղաքում, քաղաքի կանաչն ավելացնելու փոխարեն բետոնն եք ավելացնում, ու քանի՞ կոպեկ արժի այն հսկայական ծախսը, որով ուզում եք նշել 2800-ամյակը: Պատասխանեք, խնդրում եմ, ի՞նչ է կատարվում այս շրջափակված տարածքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1677019649011656&set=a.350639971649637.77388.100001109106748&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել