Արհեստական կուսաթաղանթների պատմությունը մի կերպ հորով-մորով արինք, հիմա էլ նոր թեմա է հասունանում․ Արծվիկ Մինասյանը երեկվա ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Մաքսային ծառայության տվյալներով Հայաստան է ներմուծվել մեծ քանակությամբ․․․․ սերմնահեղուկ՝ Իսրայելից:
Իրավիճակի մառազմատիկությունը էլ ավելի է խորանում` հաշվի առնելով, որ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը բանից բեխաբար է եղել և սկզբում հայտարարել է, որ նման բան գոյություն չունի, բայց Արծվիկ Մինասյանը խոստացել է ԱՆ ուղարկել Մաքսային ծառայության գրությունը, որտեղ հստակ նշվում է, որ այնուամենայնիվ Հայաստան են ներմուծել իսրայելական սերմնահեղուկ և հավելել է․ «Ի՞նչ է, Հայաստանում բոլորն իմպոտենտ են եւ հրեաների սերմնահեղուկների կարո՞տ»:
Չէ, ես կոնսպիրոլոգիայի սիրահար չեմ, ոչ էլ հակասեմականությամբ եմ տառապում, բայց ինձ իրոք հետաքրքիր է, թե այդ ո՞ր մի ապուշն է հրեաների սերմնահեղուկ ներմուծում Հայաստան ու առավել հետաքրքիր է, թե ինչո՞ւ դրա մասին տեղյակ չի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը․․․ Էդ նրանից ա, որ փոխանակ իրենց գործերով զբաղվեն, պորտաբուծությամբ են զբաղվում ու դրած ուսումնասիրում են այնպիսի հարցեր, որ հեչ իրանց գործը չի, ասածիս վառ օրինակն էլ Հայրիկյանի ունեցած վաստակի գնահատումն էր անկախության կերտման հարցում, որի հիման վրա էլ բյուջեն զրկվեց 20.5 միլիոն դրամից․․․
Մի խոսքով, չզարմանաք, եթե մի քանի տարուց ականատես լինեք տարօրինակորեն շատացած սեմական եմիշաձև գլուխներով երեխաների, տեսնելուց էլ չմոռանաք արտաբերել արդեն ավանդական դարձած «վայ Դերո, Դերո»-ն․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/278289432307986
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել