Ձագարի փոխարեն


Հեղուկը կամ այլ խառնուրդ տարայի մեջ լցնելու համար կարելի է ձագար պատրաստել փայլաթիթեղից:

Հագուստը կարելի է արդուկել միանգամից երկու կողմից


Փայլաթիթեղը դրեք հագուստի տակ և հագուստն արդուկեք. միանգամից երկու կողմն էլ կհարթվի:

Սրեք մկրատը


Մկրատը սրելու համար 7-10 կտոր փայլաթիթեղ կտրեք:

Երկարացրեք մարտկոցների օգտագործման ժամկետը


Մարտկոցների օգտագործման ժամկետը երկարացնելու համար փայլաթիթեղը տեղադրեք՝ համաձայն նկարի ցուցումների:

Հանեք իրերի ստատիկ լիցքերը


Եթե լվացքի մեքենայի մեջ հագուստի հետ փայլաթիթեղի գնդիկ նետեք, լվանալուց հետո իրերը չեն էլեկտրականանա:

Մաքրեք արդուկը նրբաթիթեղի գնդիկով

Մաքրեք արծաթեղենը


Տարայի հատակին փայլաթիթեղ փռեք, ավելացրեք սոդա, աղ և եռացած ջուր: Արծաթե իրերը դրեք տարայի մեջ:

Կահույքը հեշտությամբ տեղաշարժելու համար


Կահույքը տեղաշարժելիս ոտքերի տակ փայլաթիթեղ ամրացրեք:

Wi-Fi-ի ազդանշանները ուժեղացնելու համար


Մի քանի շերտ փայլաթիթեղը տեղադրեք ալեցիրների հետևի մասում՝ էկրանի պես:

Սոսնձի ատրճանակը մաքրելու համար


Պարզապես փայլաթիթեղով մաքրեք ատրճանակի ծայրը:

Տապակն այրվելուց պաշտպանելու համար


Տապակի հատակին փայլաթիթեղ փռեք, և այն չի այրվի. այդպես կարելի է նաև տապակել առանց յուղի:

Քրոմապատ մակերեսները ժանգից մաքրելու համար


Փայլաթիթեղի գնդիկը թրջել և ուժով մաքրել ժանգոտ հատվածները:

Ցելոֆանե տոպրակները սոսնձելու համար


Տոպրակի ծայրերին փայլաթիթեղ դրեք և արդուկեք:

Սենսորային էկրանի համար


Սենսորային էկրանն արձագանքում է փայլաթիթեղի հպումին. կարելի է սովորական մատիտի ծայրը կամ մատը փաթաթել փայլաթիթեղով և օգտագործել որպես ինքնաշեն ստիլուս:

Թխվածքաբլիթի կաղապար


Փայլաթիթեղից կարելի է պատրաստել ցանկացած կաղապար թխվածքաբլիթի համար:

Բոնուս. սպիտակեցրեք ատամները


Սոդան խառնեք ատամի մածուկի հետ, հաստ շերտով քսեք փայլաթիթեղին և ուժեղ սեղմեք ատամներին: 1 ժամ հետո հեռացրեք այն և լավ լվացեք բերանի խոռոչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել