Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան այդ պաշտոնում կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Այդ մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին:

Թրամփը Թիլերսոնին խնդրել է հեռանալ դեռևս անցած ուրբաթ, և դիվանագետը երկուշաբթի դադարեցրել է իր այցն Աֆրիկա՝ վերադառնալով Վաշինգտոն:

Պոմպեոյի փոխարեն ԿՀՎ ղեկավարի պաշտոնը կստանձնի ներկայիս տնօրենի տեղակալ Ջինա Հեսփելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել