Մարտի 13-ին, ժամը 9.00-ից, տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով կապուղու հենասյուների վնասվելու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ` տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել