Պատկերացնո՞ւմ եք, եթե մութ ու ցուրտ տարիներին, երբ ամերիկացիներն օգնություն էին բաժանում կաթի փոշու, նավթի կամ հացի տեսքով, այդ ժամանակ մեզ նկարեին ու հարցնեին՝ գո՞հ եք ամերիկացիներից, մենք էլ կասեինք՝ հա, շատ շնորհակալություն պարոն Բուշին, որ մեզ փրկում է սովից։ Այդ տարիներին մեզանից շատերը, 5-6 տարեկան երեխա լինելով հանդերձ, հացի ու նավթի հերթի էին կանգնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան տհաճ կլիներ մեզ համար, եթե նման տեսանյութեր լինեին, ու հիմա մենք դա տեսնեիք, կամ դրանք հասանելի լինեին բոլորին։ Ասելիքս այն է, որ երեխաներին կամ խոցելի խմբերին նկարելուց առաջ արժի մի փոքր երկար մտածել հետևանքների մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: