Հումորն աշխարհի երևի թե ամենաբարդ գործն է: Շատերը կարծում են, թե կարողանում են հումոր անել, թե իրենց ասածն ու արածը ծիծաղելի են, բայց նրանց ճնշող մեծամասնությունը չարաչար սխալվում է:
Քչերին է հաջողվում հումոր անել ու միաժամանակ մարդկանց չվիրավորել: Հետևաբար, որպեսզի չհայտնվեք էն լրագրող աղջկա դերում, լավ կլինի հումոր, այն էլ՝ մեդիահումոր անել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իսկապես վստահ եք, որ հաջողել եք:
Իսկ ամենակարևորը հումորը տափակությունից ու ղժժալուց (ржать) տարբերելն է: Հա, հենց ղժժալուց, որով հեղեղված է մեր՝ հատկապես հեռուստատեսային բովանդակությունը:
Ու մեր չհումորային հաղորդումների մեծամասնությունը ձախողված է, որովհետև այնտեղ հումոր չկա: Այնտեղ հիմնականում ղժժում ու «կայֆավատ են ըլնըմ»:
Էն լրագրող աղջկա դեպքում նաև ուրիշ բան է հետաքրքիր։ Ենթադրենք՝ աղջիկը գնացել, նյութ է սարքել, բա էդ նյութը նայող, ստուգող-բան չկա՞, խմբագիր, պատասխանատու թողարկիչ, ռեժիսոր...