Բրիտանական Matchless ապրանքանիշը հագուստի նոր հավաքածուի արտադրանք է սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 65-ամյակին նվիրված։
Matchless ապրանքանիշը հայտնի է իր բաճկոնների յուրօրինակությամբ։ Ինչպես իր հարցազրույներից մեկում նշել է Matchless London ընկերության գործադիր տնօրեն Մանուել Մալենոտին, ամբողջ հավաքածուն ստեծվել է իրական և կեղծ հերոսների ոգեշնչումից ելնելով՝ Մառլոն Բրանդոյից մինչև Առնոլդ Շվարցենեգեր և Բեթմենից մինչ Ջեյմս Բոնդ։ 

Նրանք հավաքածուի առաջին բաճկոնը ստեղծելիս հաշվի են առել ՌԴ նախագահի ուժեղ բնավորությունը, տղամարդկային կեցվածքը, հումորը և որպես առաջնորդ հանգստություն պահելու կարողությունը։ «PUTIN» անվանումն ստացած կաշվե բաճկոնի արժեքը կազմում է 1700 $։ Ամբողջական հավաքածուն ցուցադրվել է Լոնդոնում կայացած հատուկ ցուցադրության ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել